
179 դիտում
![]()
Լեգիոնելաները, ինչպես միկոպլազմաները և խլամիդիաները ներբջջային գրամ-բացասական հարուցիչներ են, որոնք հզոր էնդոտոքսին են արտադրում:
Legionella pneumonia ցուպիկով հաճախ վարակվում են վարակված ջրի կաթիլները ներշնչելիս:
Նկարագրված են զանգվածային բռնկումներ` կապված կոնդիցիոներներում և ջրային խողովակներում այս մանրէի բազմացման հետ:
Նշված միջավայրերում ջրի հոսքի ժամանակավոր դադարից հետո խոնավ տարածքներում լեգիոնելան բավականին լավ է բազմանում
Հիվանդից առողջ մարդուն օդակաթիլային ճանապարհով վարակի տարածումը չի բացառվում:
Գաղտնաշրջանը (ինկուբացիոն շրջանը) տևում է 2-10 օր:
Հիվանդության սկիզբը սուր ծանր թունավորման նշաններով ընդհանուր թուլություն
, ջերմության բարձրացում մինչև 39-40 աստ. C
, արտահայտված հևոց, դիսպեպսիա, գլխացավ
, մկանացավ, ուղեղախտ (էնցեֆալոպաթիա)
:
Սկզբնական շրջանում հազը չոր է, ավելի ուշ արտադրվում է լորձային ՙբրնձային՚ խորխ, հետագայում` թարախային բնույթի, հաճախ արյան հետքերով, քանի որ կարող է զարգանալ նեկրոզացնող ալվեոլիտ:
Ախտորոշումը հաստատում է հակալեգիոնելային հակամարմինների տիտրի նորմայից 4 անգամ բարձր լինելը:
Անարդյունավետ բուժման դեպքում մահացությունը հասնում է 20 %-ի: